DoNotPay անվճար ռոբոտային ծրագիրը, որը մշակել է 19-ամյա բրիտանացի ուսանող Ջոշուա Բրոուդերը, վերջին 10 ամիսների ընթացքում վիճարկել է ավելի քան 160 հազար տուգանքներ, որոնք դուրս են գրվել Լոնդոնում ու Նյու Յորքում սխալ կայանման համար: Արդեն 2015-ի սեպտեմբերին բոտ-փաստաբանի ծառայություններից օգտվում էին 3 հազար հոգի, իսկ փետրվարին ռոբոտը կարողացել է շահել $3 միլոն դոլարանոց դատական գործը:
Business Insider-ը գրում է, որ DoNotPay-ը շահում է դատական գործերի 64% դեպքերում:
DoNotPay-ից օգտվելու համար պետք է հաշիվ բացել, որից հետո բոտը հարցեր կտա կայանման կանոնների խախտման մասին: Մանրամասն տեղեկանալուց հետո այն կազմում է տեքստ` վիճարկման դիմելու համար:
Աղբյուրը` Business Insider