Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հուլիսի 1)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tin Pan Rhythm

Գինը` 2.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն է տալիս երաժշտություն գրել, տարբեր ձայնային էֆեկտներ ավելացնել սեփական ստեղծագործությանը, տարածել այն:

 

Aureus

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը նրանց համար է, ովքեր ցանկանում են մարզել իրենց հիշողությունը: Պետք է ուշադիր նայել տախտակի վրա դասավորված տարրերին, քանի որ կարճ ժամանակ անց լույսն «անջատվելու» է: Ձեզանից պահանջվում է հիշել ու իրար միացնել տվյալ տարրերը:

 

Notes.xls tiny spreadsheet

Գինը` 2.99$ – անվճար

Հավելվածը թույլ կտա ստեղծել Excel աղյուսակներ և խմբագրել դրանք: Այն բավական պարզ է աշխատում:

 

Brewery Passport

Գինը` 2.99$ – անվճար

Սա գարեջրի սիրահարների համար նախատեսված հավելված է, որը թույլ կտա պարզել` տարածքում ինչ գարեջրատներ կան:

 

Bizarre Holiday Calendar

Գինը` 0.99$ – անվճար

Բեռնեք այս հավելվածը և ամեն օր իմացեք` ինչ տոներ կան աշխարհում:

 

Winery Passport

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը տեղեկացնում է մոտակա գինետների մասին: Օգտակար է հատկապես ճամփորդելիս: