IntelligentX լոնդոնյան ընկերությունը որոշել է գարեջուր պատրաստել արհեստական ինտելեկտի օգնությամբ: Ստարտափն առաջարկում է գարեջրի հիմնական 4 տիպ: Նրանք, ովքեր կպատվիրեն ու կփորձեն չորս տեսակներից մեկը, կկարողանան մասնակցել գարեջրի հաջորդ խմբաքանակի պատրաստմանը: Դրա համար պետք է պատասխանել ընկերության Facebook Messenger բոտի հարցերին:
Ընկերությունն օգտագործում է հատուկ ալգորիթմներ, որոնք հաշվի են առնում գնորդների կարծիքներն ու փոփոխություններ կատարում բաղադրատոմսում: IntelligentX-ի ներկայացուցիչների խոսքով` բոլոր բաղադրատոմսերը հետագայում կհրապարակվեն, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան փորձել դրանք:
Թե որքան կարժենա այս գարեջուրը, առայժմ չի հայտարարվել: Ընկերության կայքում կարելի է թողնել էլ-փոստն ու մասնակցել նախագծին: Այլ մանրամասները` տեսանյութում:
Աղբյուրը` Wired