Samsung-ը հայտարարել է իր նոր ֆլագմանի թողարկման օրը

Samsung ընկերության հաջորդ սերնդի դրոշակակիր ֆաբլետը, որը, հավանաբար, կկոչվի Galaxy Note 7, կներկայացվի օգոստոսի 2-ին: Կորեական ընկերությունն արդեն հրավեր է ուղարկել լրատվամիջոցներին` «7 Unpacked 2016» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար:

Սպասվում է, որ Note 7-ը կաշխատի Snapdragon 823 պրոցեսորով, կունենա 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 3600–4000 մԱժ մարտկոց, 32—128 ԳԲ ներքին հիշողություն, 12 և 5 ՄՊ տեսախցիկներ: Ամենայն հավանականությամբ ֆաբլետը կունենա 5-6 դյույմանոց էկրան, USB Type-C ունիվերսալ պորտ, microSD-քարտի հնարավորություն:

Ընկերության նախորդ սերնդի ֆաբլետը կոչվում էր Galaxy Note 5, սակայն Samsung-ը որոշեց միանգամից անցում կատարել հաջողակ 7 թվին:

Աղբյուրը` Samsung