Microsoft-ը թողարկել է Skype Alpha` Linux-ի համար

Տարիներ շարունակ լռելուց հետո Microsoft ընկերությունը վերջապես ներկայացրել է Linux օպերացիոն համակարգի համար նախատեսված թարմացված Skype-ը, որն առայժմ Alpha-տարբերակի տեսքով է: Նախորդ տարբերակի հետ համեմատած` ծրագիրն ունի ավելի ժամանակակից տեսք ու ինտերֆեյս, հնարավորություն է տալիս փոխանակվել ֆայլերով, լուսանկարներով ու տեսանյութերով:

Նոր Skype-ը մշակվել է WebRTC արձանագրության օգնությամբ: Լինելով ալֆա-տարբերակ` ծրագիրը դեռ 100%-ով կայուն չի աշխատում: Բացի այդ` այս ծրագրով հնարավոր չէ զանգել այն օգտատերերին, ովքեր օգտագործում են Skype-ի` Linux-ի համար նախատեսված հին տարբերակները (v4.3.0.37):

Ծրագիրը բեռնելու և փորձարկելու համար այցելեք այստեղ: