Mail.ru Group-ին պատկանող «Одноклассники» սոցցանցը թողարկում է «ОК сообщения» սեփական մեսենջերը: Հավելվածն անվճար կարող են բեռնել iOS և Android ՕՀ օգտագործողները, ընդ որում` հավելվածը գովազդ չի պարունակի: «ОК сообщения»-ն ապրիլից թեստավորում է անցել Միջին Ասիայի երկրներում և Բուլղարիայում:
Հավելվածի միջոցով հնարավոր կլինի ուղարկել հաղորդագրություններ, նկարներ, տեսանյութեր, գիֆեր և այլն: Ծրագիրը կգործի անկախ սոցցանցից, այսինքն հնարավոր կլինի օգտվել դրանից` առանց սոցցանցում գրանցվելու անհրաժեշտության:
«ОК сообщения»-ն մշակվել է մեկ տարվա ընթացքում:
Կարդացեք նաև.
Մեսենջերների համեմատական վերլուծություն (ինֆոգրաֆիկա)