Պաշտոնապես ներկայացվեց Moto E3 սմարթֆոնը

Lenovo ընկերության Moto E շարքի մոդելների մասին կանխատեսումները, ի ուրախություն սպառողների, բավական հեռու էին իրականությունից: Ընկերությունը վերջապես թողարկել է Moto E3 մոդելը, որն ունի պլաստիկե կաղապար ու 5 դյույմանոց էկրան` 720p թույլատրելիությամբ: Այն այլևս չի հիշեցնում բյուջետային հեռախոս:

Սմարթֆոնն ունի քառամիջուկ պրոցեսոր (մոդելը չի նշվում), 1 կամ 2 ԳԲ օպերատիվ ու 16 ԳԲ ներքին հիշողություն` MicroSD քարտի հնարավորությամբ: Հիմնական տեսախցիկի թույլատրելիությունը 8 ՄՊ է, իսկ մարտկոցի տարողությունը` 2800 մԱժ: Արտադրողը վստահեցնում է, որ մարտկոցի լիցքը կբավարարի մի քանի օր:

Սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի այս սեպտեմբերին: Առաջինը այն կհայտնվի Մեծ Բրիտանիայում, այնուհետև եվրոպական այլ երկրներում: Մոդելը կարժենա  130 դոլար:

Աղբյուրը` Engadget