Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Lochfoot

Գինը` 0.99$ – անվճար

Սա ինտերակտիվ պատմվածք է ճամբարի տարածքից հեռացած երկու երեխաների մասին, ովքեր անտառում հանդիպում են հետաքրքիր մի արարածի, որը շատ բարի է: Արկածային այս պատմությունը կգրավի փոքրիկների ուշադրությունը:

 

Path Input: A Swipe keyboard

Գինը` 1.99$ – անվճար

Սա ստեղնաշար է, որը հնարավորություն է տալիս հավաքել տեքստերն` արագ սահեցնելով մատը տառերի վրայով (Swipe): Հավելվածն ապահովում է 40+ լեզուներ, սակայն հայերենն առայժմ անհասանելի է:

 

Chemio – A Student’s Chemical Reference

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են բացահայտել քիմիայի գաղտնիքները: Chemio-ն հնարավորություն կտա հաշվարկներ անել, արագ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան:

 

Gangfort – online 2D platformer shooter

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է վազել, ցատկել ու կրակել. մի խոսքով` շութեր խաղերի սիրահարների համար է: Խաղում կարելի է ընտրել 9 կերպարներից մեկը:

 

Tofu Go!

Գինը` 0.99$ – անվճար

Օգնեք փոքրիկ տոֆուին փախչել փայտիկներից: Այն կարողանում է վազել ու ցատկել խոչընդոտների վրայով: Կյաքնը երկարացնելու համար տոֆուն կարող է ճանապարհին հավաքել սոյայի ծիլեր ու կաթ: