Apple-ն այս աշնանը կթողարկի երեք նոր սմարթֆո՞ն

Apple ընկերությունը աշնանը կցուցադրի միանգամից երեք նոր մոդելի սմարթֆոն: Այս մասին գրում է Nowhereelse.fr կայքը, որը հրապարակել է սմարթֆոնների` Weibo չինական սոցցանցում շրջանառվող լուսանկարները: Դրանցում պատկերված են երեք տարբեր չափսերի iPhone-ներ:

02

Երրորդ` Pro-տարբերակի մասին առայժմ ոչինչ հայտնի չէր: Ըստ աղբյուրի` այն iPhone 7 Plus-ից ավելի թանկ կլինի, չնայած էկրանի նույն չափսերին: Մոդելների գլխավոր տարբերությունը կլինի Pro տեսախցիկի առկայությունը` երկու օբյեկտիվներով:

iPhone 7 Pro-ի վրա նկատվում է նաև սմարթ-կոնեկտոր, որն օգտագործվում է iPad Pro պլանշետում` ստեղնաշարը միացնելու համար:

Արդյոք այս տվյալները կհամապատասխանեն իրականությանը, թե ոչ, կիմանանք սեպտեմբերին:

Աղբյուրը` Nowhereelse.fr