Հոլանդիայում հաջողությամբ ավարտվել են Mercedes-Benz ինքնավար ավտոբուսի փորձարկումները: Future Bus կոչվող փոխադրամիջոցը, երթևեկության բոլոր կանոններին հետևելով, անցել է 20 կմ` Ամստերդամի օդակայանից մինչև Հարլեմ քաղաք:
Future Bus ավտոբուսն ունի ավտոպիլոտի ռեժիմ, որն ամբողջովին ինտեգրված է քաղաքային ենթակառուցվածքներին: Այն ավտոմատ գնահատում է ճանապարհի վիճակը, ստանում է լուսաֆորների ազդանշաններն ու ասֆալտի վրայի նշանները:
«Խելացի» ավտոբուսը զարգացնում է մինչև 70 կմ/ժ արագություն:
Աղբյուրը` TechCrunch