Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Montezuma Puzzle 4 Premium

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղը փազլների սիրահարների համար է: Այն առաջարկում է հավաքել 100 փազլներ, որոնց մասնիկները հնարավոր չէ տեղաշարժել կամ պտտել: Խաղն ունի հուշումներ ու նախորդ քայլին վերադառնալու անսահմանափակ հնարավորություն:

 

Marvel Pinball

Գինը` 0.99$ – անվճար

Միացեք վրիժառուներին և սկսեք խաղալ հին ու բարի Pinball խաղը: Աշխատեք հնարավորինս շատ միավորներ հավաքել` առանց գնդակը վայր գցելու:

 

Done – manage your life with ease

Գինը` 0.99$ – անվճար

Անկախ նրանից, թե ինչպես եք ավարտին հասցնում ձեր անելիքները, այս հավելվածը կօգնի դա ժամանակին անել: Հնարավորություն է տալիս արագորեն ձայնային ու տեքստային նշումներ անել, ընդգծել կարևոր անելիքները:

 

Pen and Paper

Գինը` 2.99$ – անվճար

Ձեր iPhone-ը կամ iPad-ը վերածեք նոթատետրի, որտեղ կարող եք գրառումներ կատարել, նկարչություն անել: Ընտրեք տառատեսակը, գույնը, ավելացրեք նկարներ, իսկ երբ աշխատանքն ավարտված կլինի, կկարողանաք տեղադրել այն iCloud-ում Dropbox-ում կամ Box-ում:

 

Super Arc Light

Գինը` 1.99$ – անվճար

Սա արկադ ոճի խաղ է, որտեղ պետք է կարողանալ պաշտպանել տարածքի բոլոր անկյունները` միաժամանակ կառավարելով նավը: