Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

PDF reader Premium

Գինը` 2.99$ – անվճար

Հավելվածը թույլ կտա ստեղծել, խմբագրել ու տարածել PDF-ֆայլեր: Ծրագիրն աշխատում է գրեթե բոլոր ամպային պահոցների հետ ու թույլ տալիս այնտեղից բեռնել ֆայլերը: Կարելի է նաև լուսանկարներն արագ վերածել PDF ձևաչափի:

 

Artkive – Save Kids’ Art

Գինը` 4.99$ – անվճար

Պահպանեք ձեր երեխայի ձեռքի աշխատանքները մեկ հավելվածում, կարճ նկարագրություն ավելացրեք, որպեսզի հետո ավելի հեշտ դառնա տվյալ աշխատանքը որոնելը:

 

Flewn

Գինը` 1.99$ – անվճար

Սա խաղ է, որը պատմում է մի կետի հետաքրքիր ճամփորդության մասին, որը շատ կգրավի հատկապես երեխաներին: Հավելվածն առանձնանում է յուրահատուկ գրաֆիկայով:

 

The Book of Holes

Գինը` 2.99$ – անվճար

Սա ինտերակտիվ գիրք է` հիմնված դանիական հայտնի հեքիաթի վրա: Պարունակում է ավելի քան 100 ինտերակտիվ տարրեր ու ապահովում 20-ից ավելի լեզուներ: