Հուլիսի 22-ին Երևանում կբացվի առաջին հայկական 360 աստիճան շարժական կինոթատրոնը` EyeDome Cinema-ն։ Կինոթատրոնում առաջինը կցուցադրվի «Աշխարհի կենտրոնից տիեզերքներից մեկի մասնիկը» ֆիլմը, որը պատրաստվել է Technology & Science Dynamics ընկերության կողմից Immersive Education Solutions նախագծի շրջանակներում:
Ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել հուլիսի 14-ին : ֆիլմը դիտողներին առաջարկում է ճամփորդել դեպի անցյալ և մոտենալ ներկային մարդկանց՝ տիեզերքի կառուցվածքի վերաբերյալ աշխարհայացքի փոփոխությանը զուգահեռ:
Կինոթատրոնի բացումը տեղի կունենա Ռոսսիա Մոլում ժամը 18:30-ին: