Corning ընկերությունը ներկայացրել է Gorilla Glass 5-րդ սերունդի պաշտպանիչ ապակին, որը նախատեսված է սմարթֆոնների էկրանների համար: Հարվածակայուն ապակին չի կոտրվում նույնիսկ 1,6 մ բարձրությունից ասֆալտին կամ բետոնային հատակին ընկնելու դեպքում: Corning-ին հաջողվել է նաև ապակու հաստությունը հասցնել 0,6
Համեմատության համար նշենք, որ 4-րդ սերնդի Gorilla Glass-ը նույնպես հարվածակայուն է, սակայն դիմակայում էր մինչև 1 մետրից ընկնելուն:
Ընկերությունը պարզել է, որ հիմնականում հեռախոսներն ընկնում են 1,5 մ բարձրությունից` սելֆի անելիս:
Արտադրողը համագործակցում է 33 խոշոր ընկերությունների հետ, ներառյալ Apple, Acer, Dell, Hewlett-Packard, HTC, LG, Samsung և Motorola:
Աղբյուրը` The Verge