Pokemon GO խաղում խստացրել են կանոնները այն օգտատերերի հանդեպ, ովքեր դիմում են տարբեր խարդախ մեթոդների, կողմնակի հավելվածներ ու բոտեր` ավելի տպավորիչ արդյունքների հասնելու համար: Այժմ նման օգտահաշիվները կարող են հավերժ արգելափակվել:
Արգելափակվելու դեպքում բոլոր ձեռքբերումները կզրոյանան, օգտագործողը ստիպված կլինի սկսել խաղը մեկ այլ անունից: Niantic-ը մեկնաբանում է կանոնների այս փոփոխությունը` բոլոր խաղացողների համար հավասար պայմաններ ապահովելու ձգտումով:
Արգելափակման պատճառ կարող է դառնալ գտնվելու վայրը կեղծելը, էմուլյատորներ օգտագործելը, խաղի սերվներներ ներխուժելն անօրինական ճանապարհներով:
Աղբյուրը` The Next Web
Կարդացեք նաև