Intel-ը ցուցադրել է VR-սարք` «ամեն ինչ մեկում»

Intel ընկերությունը մշակողների համար նախատեսված IDF ամենամյա համաժողովում ներկայացրել է ամբողջովին ավտոնոմ Project Alloy վիրտուալ իրականության սաղավարտը: Ի տարբերություն Oculus Rift-ի ու HTC Vive-ի, Intel-ի անլար նորույթը կարելի է միացնել սեղանի համակարգչին:

Անհրաժեշտ ամբողջ էլեկտրոնիկան, ներառյալ ժեստերը ճանաչող տեսախցիկը, պրոցեսորն ու մարտկոցը, տեղադրված են Project Alloy-ի վրա: Սարքն ունի նաև սեփական էկրանը, այնպես որ սմարթֆոնը սարքին միացնելու կարիք չկա:

Alloy-ի հիմքում Microsoft-ի Windows Holographic հարթակն է: Նշենք, որ այս հարթակը մյուս տարի հասանելի կդառնա Windows 10-ով աշխատող բոլոր սարքերի համար:

Թե ինչ պրոցեսոր է օգտագործվում Alloy-ում, առայժմ չի հայտարարվել: Տվյալներ չկան նաև VR-սարքի թողարկման ամսաթվի ու գնի վերաբերյալ:

Աղբյուրը` Engadget