Windows 10-ի հոլոգրաֆիական տարբերակը, որը հարմարեցված է վիրտուալ ու լրացված իրականություն դիտելու համար, հասանելի կդառնա բոլորին: 2017-ից Windows-ով աշխատող բոլոր համակարգիչները կունենան ինտերֆեյսը Hololens, HTC Vive և այլ սարքերի էկրանին տեղափոխելու հնարավորություն:
https://youtu.be/Gu09UWqS8-Q
Intel Developer Forum-ի ընթացքում Microsoft-ի ներկայացուցիչ Թերի Մեյերսոնը պատմել է, որ հաջորդ տարվա ընթացքում Windows 10-ի համար կթողարկվի թարմացում, որը կներառի հոլոգրաֆիական հնարավորությունը: Ներկա պահին վերոնշյալ ֆունկցիան առկա է միայն Windows 10-ի հատուկ տարբերակում, որը տեղադրվում է HoloLens վիրտուալ իրականության սարքի վրա:
Աղբյուրը`Ars Technica