Microsoft ընկերությունը մշակել է նոր գործիք, որը վերլուծում ու ավտոմատ կերպով գտնում է օպերացիոն համակարգում առկա խնդիրներն ու լուծում դրանք: Գործիքը գտնվում է թեստավորման փուլում, այնպես որ պետք է զգուշավորությամբ այն օգտագործել:
Windows Self-Healing Tool-ը կատարում է տարատեսակ գործողություններ, այդ թվում` վերականգնում համակարգային վնասված ֆայլերն ու մասերը: Սկանավորման ու «բուժման» գործընթացը տևում է մոտ մեկ ժամ, ընդ որում` անհրաժեշտ կլինի մի քանի անգամ վերաբեռնավորել համակարգիչը:
Windows Self-Healing Tool-ը կարող եք բեռնել այստեղից: