Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Genius Adblocker

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածը կօգնի ազատվել անհանգստացնող գովազդներից: Հավելվածը բեռնելուց հետո մուտք գործեք «Կարգավորումներ» մենյու, ընտրեք Safari-ն, այնուհետև Content Blockers-ը և միացրեք Genius AdBlocker-ը:

 

Animal Second Grade Math Games for Kids 

Գինը` 3.99$ – անվճար

Նախատեսված է 7-10 տարեկան երեխաների համար, որոնց հետաքրքրում է մաթեմատիկան: Խաղն ունի 100-ից ավելի ինտերակտիվ մակարդակներ: Խաղը շատ գունեղ է ու գրավիչ մանուկների համար:

 

Markdown – Powerful markdown editor for Medium

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է ստեղծել ու խմբագրել տեքստային փաստաթղթեր: Markdown-ի առավելությունն այն է, որ այն ունի ֆորմատինգի հարուստ հնարավորություններ:

 

 

ICONA – Logo Designer

Գինը` 4.99$ – անվճար

Հավելված, որը թույլ կտա լոգոտիպ ստեղծել: Կարող եք ընտրել 200.000 պատրաստ դիզայններից մեկը, որոշել գույները, չափսերը: