Facebook ընկերությունը թողարկել է Lifestage բջջային հավելվածը, որը նախատեսված է առայժմ iOS օպերացիոն համակարգի համար: Այն նախատեսված է դեռահասների ու երիտասարդների համար: Հավելվածը մշակել է Մայքլ Սեյմենը, ով Facebook-ի ամենաերիտասարդ պրոդուկտ մենեջերն է:
19-ամյա Մայքլի ստեղծած հավելվածի կենտրոնում տեսանյութերն են: Ծրագիրը թույլ է տալիս կարճ տեսանյութերի ու սելֆիների միջոցով ստեղծել պրոֆիլ: Հավելվածի նպատակն է օգնել երիտասարդներին ավելի լավ ճանաչել իրենց համադասարանցիներին:
Գրանցվելու համար պետք է ընտրել դպրոցը, որտեղ սովորում եք: Ընդ որում` բոլոր օգտատերերի էջերը հրապարակային են, սակայն 22 տարեկանից բարձր օգտագործողները չեն կարողանա տեսնել այլ օգտատերերի էջերը:
Lifestage-ն անվճար է, կարելի է բեռնել այստեղից: