Hot Chips օգոստոսյան համաժողովի ընթացքում Microsoft ընկերության ներկայացուցիչները խոսել են Hololens լրացված իրականության HPU (Holographic Processing Unit) հոլոգրաֆիկ պրոցեսորի մասին: HPU-ն ունի 24 միջուկ (Tensilica DSP), 8 ԳԲ SRAM հիշողություն, 1 ԳԲ LPDDR3 հիշողություն և կարողանում է մշակել վայրկյանում մինչև տրիլիոն գործողություն:
HPU պրոցեսորն ունի 12×12 մմ չափսեր, էներգաօգտագործման մակարդակը 10 Վատտ է:
Ներկա պահին սաղավարտը վաճառվում է $3 000 դոլարով, այն նախատեսված է մշակողների և սովորական սպառողների համար:
Աղբյուրը` mspoweruser.com