ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Գինը` 3.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի համակարգել մտքերն ու դրանց վիզուալ տեսք տալ: Կարող եք ստեղծել մեկ մեծ գաղափար ու հետագայում ավելացնել «ճյուղեր»` ընտրելով յուրաքանչյուրի գույնն ու չափսը:
Audio Notebook: All-Day Sound Recorder
Գինը` 4.99$ – անվճար
Հավելվածը նախատեսված է ուսանողների ու գործարարների համար, այն թույլ է տալիս միաժամանակ ձայնագրել ու նշումներ անել: Ծրագիրը ստուգում է նաև ուղղագրությունը:
Letters From Nowhere® : A Hidden Object Mystery
Գինը` 6.99$ – անվճար
Hidden object ժանրի խաղ է, որտեղ պետք է օգնել Օդրի անունով հերոսուհում բացահայտել իր ամուսնու ընտանիքի հետ կապված զարհուրելի գաղտնիքը: Սա խորհրդավոր արկածային ճանապարհորդություն է` լի բազմաթիվ փորձություններով և մինի-խաղերով:
Tabata! Daily 4-Minute Workouts
Գինը` 1.99$ – անվճար
Սա ֆիտնես-հավելված է, որը կօգնի ամեն օր մնալ լավ մարզավիճակում: Ամեն օր ծրագիրը կառաջարկի տարբեր վարժություններ, որոնք բավական հեշտ են և չեն պահանջում հավելյալ սարքավորումներ:
Student Planner — The Dog Ate It
Գինը` 1.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով կկարողանաք պլանավորել ձեր ուսումնական առօրյան ու բարձրացնել առաջադիմության մակարդակը:
Գինը` 1.99$ – անվճար
Սա խաղ է, որը պատմում է մի կետի հետաքրքիր ճամփորդության մասին, որը շատ կգրավի հատկապես երեխաներին: Հավելվածն առանձնանում է յուրահատուկ գրաֆիկայով: