Թողարկվել է ARMOJI հայկական էմոջիների հավելվածը

Օգոստոսի սկզբին թողարկվել է ARMOJI հավելվածը, որը թույլ է տալիս Messenger, WhatsApp, Viber և այլ չաթերում հայկական թեմաներով էմոջիներ ուղարկել: Հավելվածը մշակել է հայկական ZaRRian Corp հայկական ընկերությունը:

Հավելվածը հասանելի է առայժմ միայն iOS օպերացիոն համակարգի համար և արժե 1.99 դոլար: ARMOJI-ն այս պահին պարունակում է 150-ից ավելի էմոջիներ, որոնց շարքում կան միայն հայերին հասկանալի նկարներ: Հավելվածի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ պարբերաբար կավելացվեն նոր էմոջիներ:

Հավելվածը համատեղելի է iOS 8.0 և ավելի բարձր օպերացիոն համակարգով աշխատող iPhone, iPad և iPod touch սարքերի հետ: