Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Nature Maestro Rainforest Day

Գինը` 1.99$ – անվճար

Սա հետաքրքիր ուսուցանող հավելված է, որը կտեղափոխի ձեզ Կոստա Ռիկայի անտառներ, որտեղ կկարողանաք ծանոթանալ տեղի կենդանական ու բուսական աշխարհին, տարբեր մինի-խաղեր խաղալ ու ստեղծել սեփական անտառը:

 

iOrnament: draw creative geometry art

Գինը` 3.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է զարդանախշեր նկարելու համար: Բավական է մեկ նախշ նկարել, և ծրագիրը համաչափության կանոններով կկրկնօրինակի դրանք: Դուք ազատ եք ընտրել գույներն ու թեմաները:

 

Notes.xls tiny spreadsheet (Excel edition)

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանա Excel ֆայլեր ստեղծել, երբ ձեռքի տակ համակարգիչ չլինի: Ունի լայն ֆունկցիոնալ, բանաձևերը նույնն են, ինչ Microsoft Excel ծրագրում:

 

ElectronShock

Գինը` 1.99$ – անվճար

Սա խաղ է, որտեղ պետք է ճեղքել ատոմները` առանց դրանց շուրջ պտտվող էլեկտրոններին վնասելու: Խաղի գրաֆիկան շատ գեղեցիկ է:

 

Angry Dragon Bot Dress Up

Գինը` 2.99$ – անվճար

Այս խաղը կզվարճացնի երևակայություն ունեցող երեխաներին: Պետք է վիշապին պատրաստել մարտի ու սպառազինել նրան: Երեխաներն ընտրության լայն հնարավորություն կունենան:

 

Coinverter – The Currency Converter

Գինը` 0.99$ – անվճար

Coinverter-ի միջոցով կկարողանաք փոխարկել արտարժույթները: Հավելվածը հատկապես օգտակար կլինի զբոսաշրջիկներին, քանի որ աշխատում է առանց ինտերնետի: