Տեղեկատվության ծավալը մեր օրերում այնքան է մեծացել, որ լուրերին հետևելը դարձել է շատ ժամանակատար: Ներկայացնում ենք լուրեր կարդալու լավագույն հավելվածները, որոնք կխնայեն ձեր ժամանակը ու կօգնեն տեղյակ լինել աշխարհի անցուդարձին:
գինը` անվճար
Feedly-ն լուրերը ներկայացնում է RSS-ային ոճով: Պետք է ընտրել լրատվական կայքերի ցանկը, որն էլ կձևավորի ձեր անձնական լրահոսը: Հավելվածը թույլ է տալիս նաև դասակարգել կայքերը և ունի պարզ ինտերֆեյս:
գինը` անվճար
Flipboard-ը ևս ներկայացնում է լուրերը RSS ոճով: Հավելվածի դիզայնը հիշեցնում է թվային ամսագիր` մեծ լուսանկարներով, որոնք կարելի է նույնիսկ թերթել: Flipboard-ով կարող եք պահպանել լուրերը` հետագայում կարդալու համար:
Google Now-ն ունի բազմաթիվ ֆունկցիաներ, որոնցից մեկը լրահոսն է: Մուտքագրեք ձեզ հետաքրքրող թեման ու կարդացեք տարբեր աղբյուրների անդրադարձները: Google Now-ն արտադրողականությունը բարձրացնող հավելված է, հասկանում է ձայնային հրահանգները և այլն:
գինը` անվճար/$3.99 ամսական
The Guardian-ը համաշխարհային հեղինակավոր ռեսուրս է, որը լուսաբանում է տարբեր ոլորտներ: Հեշտությամբ գտեք հետաքրքրող հոդվածներ, պահպանեք դրանք օֆլայն ընթերցման համար, թողեք մեկնաբանություններ: Հավելվածն անվճար է, սակայն ունի նաև վճարովի տարբերակ` հավելյալ բովանդակությամբ, փազլներով ու առանց գովազդների:
գինը` անվճար
Inoreader-ը ևս թույլ է տալիս ընտրել կայքերը, ձևավորել անհատական լրահոս, ունի մատերիական պարզ դիզայն: Կարող եք նաև տեղեկատվական դաշտը ֆիլտրեր կոնկրետ բանալի բառերով: