Այս տարվա ընթացքում VKontakte սոցցանցը թույլ կտա օգտագործողներին իրար գումար փոխանցել: Ֆունկցիան հասանելի կլինի կայքում ու բջջային հավելվածում:
Սոցցանցի ներկայացուցիչները պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը, սակայն չեն էլ հերքել: Նման ֆունկցիա այս տարի փետրվարին գործարկել է «Одноклассники» սոցցանցը` համագործակցելով ՎՏԲ բանկի հետ, կայքով հնարավոր է փոխանցել 500 — 75 000 ռուբլի, իսկ նվազագույն միջնորդավճարը կազմում է 35 ռուբլի:
Աղբյուրի տվյալներով` VK-ով գումար փոխանցելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի փոխանցողի ու ստացողի օգտահաշիվները կցված լինեն բանկային քարտի: Ընդ որում` կարիք չի լինի գումար փոխանցելիս իմանալ ստացողի հաշվեհամարը:
Աղբյուրը` Известия