Թումո Ստեփանակերտը դառնում է 1 տարեկան

2015թ. Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին, ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ բացվեց Ստեփանակերտի կենտրոնը, և այս տարի լրանում է կենտրոնի մեկ տարին: Տարեդարձը կնշվի Արցախի Վերածննդի հրապարակում, որը կվերածվի ինտերակտիվ հարթակի, որտեղ նախատեսված կլինեն տարբեր զբաղմունքներ` յուրաքանչյուր տարիքի ու հետաքրքրությունների մարդկանց համար:

Այցելուները կկարողանան.
– ռոբոտների ֆուտբոլ խաղալ,
– Google Cardboard-ներով հայտնվել թումոցիների ստեղծած վիրտուալ իրականության մեջ,
– նկարահանվել ֆոտո և gif տաղավարներում,
– ստանալ «թումոյական արտադրության» շապիկներ ու կրծքանշաններ:

Օրվա տոնական երաժշտությունը կապահովի Թումոյի Pyramidz խումբը:

Տոնակատարությունը կմեկնարկի ժամը 17:00-ին: