Intel ընկերությունը ներկայացրել է 7-րդ սերնդի Core պրոցեսորներ: Նոր Kaby Lake համակարգն ապահովում է 12–19%-ով ավելի բարձր արտադրողականություն, ավելի էներգախնայող է և ավելի լավ է աշխատում 4K թույլատրելիությամբ տեսանյութերի հետ:
Intel-ի նոր պրոցեսորները բաժանվում են երկու խմբի` 4,5 վատտային Y սերիա (1–1,3 ԳՀց, մինչև 3,6 ԳՀց հաճախականություն` տուրբո-ռեժիմում) և 5 վատտային U սերիա (2,4–2,7 ԳՀց, մինչև 3,5 ԳՀց` տուրբո ռեժիմում):
Kaby Lake-ով աշխատող առաջին նոութբուքները կթողարկվեն սեպտեմբերին: Սպասվում է, որ նորույթները կներկայացվեն Բեռլինում կայանալիք IFA 2016 ցուցահանդեսին: Բացի այդ` 7-րդ սերնդի Core հնարավոր կլինի տեղադրել պլանշետներում ու մինի-համակարգիչներում:
Kaby Lake-ը պատրաստվում է 14 նանոմետրային տեխնոլոգիայով, ինչպես նախորդ սերունդների Broadwell և Skylake չիպերը:
Աղբյուրը` Engadget