Samsung Electronics ընկերությունը այս օրերին կհայտարարի բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները հետ կանչելու մասին: Խնդիրը մարտկոցի պայթյունի դեպքերն են: Այս մասին հաղորդում է Yonhap News գործակալությունը:
Samsung Electronics-ի ներկայացուցչի խոսքով` ամենակարևորը մարդկանց անվտանգությունն է ու հաճախորդների վստահությունը չկորցնելը:
Ըստ աղբյուրի` մեկ շաբաթվա ընթացքում ընկերությունը կպարզի` ինչ է պատահել մարտկոցներին ու հայտարարություն կանի այդ մասին: Խնդրահարույց մարտկոցներով հեռախոսների թիվը կազմում է 0,1 տոկոս: Խնդիրը վերացնելու համար պարզապես կփոխվեն մարտկոցները:
Նշենք, որ Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքը մեկնարկել էր օգոստոսի 19-ին: