Գիրք կարդալու լավագույն հավելվածները

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով գիրք կարդալու լավագույն ծրագրերը` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

 

Google Play Books (iOS, Android)

գինը` անվճար

Սա Google-ի հավելվածն է ու հնարավորություն է տալիս օգտվել շատ մեծ գրադարանից: Որոշ գրքեր անվճար են: Կարելի է գրքերը կարդալ նաև օֆլայն ռեժիմում, օգտվել բառարանից` անծանոթ բառերի հանդիպելու դեպքում:

Moon+ Reader (Android)

գինը` անվճար, $4.99

Moon-Reader-screenshot-2016

 

Moon+ Reader-ը հարմարավետ հավելված է` գրքեր կարդալու համար: Անվճար տարբերակն ունի ժեստերով կառավարման ֆունկցիա, հնարավոր է կարգավորել հավելվածն այնպես, որ գրքի էջերն ինքնուրույն թերթվեն: Կարող եք ընտրել տառատեսակը, ֆոնի գույնը և այլն: Հավելվածը նաև տրամադրում է վիճակագրական հետաքրքիր տվյալներ, օրինակ` քանի բառ եք կարդում մեկ րոպեում:

Աշխատում է հետևյալ ֆորմատների հետ` .epub, .zip, .html, .mobi և .txt: Moon+ Reader-ով կարելի է ստեղծել սեփական կատալոգները:

Moon+ Reader Pro վճարովի տարբերակն աշխատում է նաև .pdf ֆայլերի հետ, ունի հավելվածի վրա ծածկագիր դնելու հնարավորություն:

Nook (iOS, Android)

գինը` անվճար

Nook-screenshot-2016

 

Այս հավելվածն ունի ընդարձակ գրադարան` գրքեր, ամսագրեր: Հավելվածում կարելի է գնել տարբեր գրքեր, սակայն կարելի է նաև ավելացնել սեփական .epub և .cbz ֆորմատի գրքեր ու ընթերցել դրանք: Կարող եք ընտրել տառատեսակը, կարգավորել էկրանի լուսավորությունը, տողերի միջև հեռավորությունը: Հավելվածը թույլ է տալիս ստեղծել օգտահաշիվ, որտեղ պահպանվում են ձեր գրքերը:

Amazon Kindle (iOS, Android)

գինը` անվճար

Amazon-Kindle-screenshot-2016

 

Kindle չունե՞ք. խնդիր չէ, կարող եք այս հավելվածի միջոցով օգտվել Amazon Kindle Store-ից, որտեղ գրքերի մի մասն անվճար է:

Կրկին կարող եք կարգավորել հավելվածն ըստ ձեր ճաշակի, դասակարգել ձեր գրքերը` հետագայում հեշտությամբ գտնելու համար:

FBReader: Favorite Book Reader (Android)

գինը` անվճար

 

FBReader: Favorite Book Reader-ը շատ պարզ հավելված է, չի պարունակում որևէ գովազդ, ունի բոլոր անհրաժեշտ ֆունկցիաները: Ունի անվճար գրքերի մի քանի կատալոգներ, կարող եք հավելվածի միջոցով կարդալ արդեն բեռնած ֆայլերը: FBReader-ն աշխատում է .epub, .doc, .html և .rtf ֆորմատների հետ, թույլ տալիս նաև կարդալ SD card-ում պահպանվող գրքերը:

Kobo Books (iOS, Android)

գինը` անվճար

Kobo Books-ն ունի ավելի քան 4 միլիոնանոց գրադարան, որտեղից կարելի է գնել գրքեր: Կարդալու համար շատ պարզ հավելված է, ունի նաև կարդալու գիշերային ռեժիմ: Կախված ձեր կարդացած նախորդ գրքերից` հավելվածը կառաջարկի հետաքրքրող այլ գրքեր: