Ներկայացվել է Google-ի Pixel-ի մասին տեսանյութ

Android Authority կայքը հրապարակել է Sailfish Android-սմարթֆոնը ներկայացնող տեսանյութ, որտեղ երևում են հեռախոսի առանձնահատկությունները: Նշենք, որ վերոնշյալ մոդելը հայտնի է նաև Pixel անունով և այն մշակվում է Google-ի կողմից` HTC-ի հետ համատեղ: Սպասվում է, որ հեռախոսը կթողարկվի հոկտեմբերի սկզբին:

19

Տեսանյութից պարզ է դառնում, որ սմարթֆոնը կունենա USB Type-C մուտք` microUSB-ի փոխարեն, երկու ստերեոբարձրախոս: Սարքը կունենա 143,8 х 69,5 x 7,3 (8,5` հաստ հատվածում) մմ չափսեր: Ականջակալի համար նախատեսված 3,5 մմ անցքը գտնվում է վերին ձախ անկյունում:

Էկրանը 5,2–5,3 դյույմ է, սպասվում է, որ հեռախոսում կօգտագործվի Qualcomm Snapdragon 820 (կամ 821) պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32 ԳԲ ներքին, իսկ տեսախցիկները կլինեն 12 և 8 ՄՊ: Հայտնի է նաև, որ մարտկոցը կունենա 2770 մԱ*ժ տարողություն, իսկ օպերացիոն համակարգի դերում կլինի Android 7.0-ը (Nougat):

Աղբյուրը` Android Authority