Uber տաքսի կանչելու օնլայն ծառայությունը, որը գործում է աշխարհի տարբեր քաղաքներում, ԱՄՆ Փիթսբուրգ քաղաքում գործարկել է ինքնավար տաքսիների փորձակման ծրագիր, որի շրջանակում հաճախորդները կարող են օգտվել առանց վարորդի միջամտության ընթացող տաքսիի ծառայություններից: Այժմ քաղաքի փողոցներում փորձարկվում են չորս Volvo XC90 մոդելներ, որոնք ունեն բազմաթիվ սենսորներ ու ավտոպիլոտային համակարգ:
Ավտոմեքենաներն ընթանում են ինքնուրույն, սակայն մեքենայում գտնվում են նաև ընկերության մասնագետները, որպեսզի հարկ եղած դեպքում միջամտեն:
Reuters-ը գրում է, որ մեկ ժամանոց ուղևորության ընթացքում մեքենան ընթացել է սահուն, հետևել է բոլոր նշաններին, շրջանցել դանդաղ ընթացող փոստային մեքենային ու անհրաժեշտ դեպքում մեծացրել արագությունը:
Uber-ն այսօր գնահատվում է $68 միլիարդ դոլար: Ընկերությունը լրջորեն մտադրված է մոտ ապագայում 1.5 մլն վարորդներին փոխարինել ռոբոտներով:
Աղբյուրը` Reuters