Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Four: The Space Fight

Գինը` 1.99$ – անվճար

Շութեր ոճի այս խաղը նախատեսված է iPad պլանշետի համար: Այն կարելի է խաղալ միաժամանակ չորս ընկերներով:

 

Kamisado

Գինը` 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է սեփական աշտարակներից մեկը մոտեցնել հակառակորդի տանն ու գրոհ կազմակերպել: Կհետաքրքրի հատկապես նրանց, ովքեր սիրում են շախմատ:

 

Wo.Audio – Relax, Sleep, Hypnosis

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը  կօգնի կտրվել աշխարհից ու շատ արագ քնել: Այն պարունակում է  35 տարբեր ձայներ ու երաժշտություններ, որոնք կհանգստացնեն, կթոթափեն լարվածությունը:

 

Fotoffiti – turn photos into graffiti

Գինը` 0.99$ – անվճար

Վերածեք ձեր լուսանկարները գրաֆիտիի, ավելացրեք տարբեր էֆեկտներ, տարբեր տառատեսակներով տեքստեր, շրջանակներ: Մի խոսքով այն ամենը, ինչ կցանկանաք անել ձեր նկարների հետ:

 

Blicke

Գինը` 0.99$ – անվճար

Սա տրամաբանական փազլ խաղ է, որտեղ խորանարդները պետք է տեղադրել իրենց տեղում: Blicke-ն ունի 84 մակարդակներ: