4 լավագույն նավիգացիոն հավելվածները

Waze (iOS, Android)

Սա լիարժեք նավիգացիոն հավելված է, որը ծանուցումների միջոցով օգնում է երթևեկության ընթացքում, հուշում ճանապարհը: Ծրագիրը տեղեկացնում է նաև ճանապարհներում տիրող իրավիճակի մասին` օգնելով խուսափել խցանումներից: Waze-ը ծանուցում է նաև արագաչափ տեսախցիկների մասին:

Դուք ևս կարող եք նշումներ կատարել խցանված ճանապարհների մասին` օգնելով այլ վարորդներին: Հավելվածն անվճար է, հասանելի է բոլոր ՕՀ-երի համար:

 

CoPilot (iOS, Android)

Այս հավելվածի առավելությունը օֆլայն քարտեզներից օգտվելու հնարավորությունն է: Դուք այլևս կախված չեք լինի բջջային ինտերնետի առկայությունից կամ Wi-Fi կետերից:

CoPilot օգտագործելիս պետք է մեկ անգամ բեռնել քարտեզները, որոնք բավականին մեծ ծավալ ունեն: Հավելվածի ներսում կա Google-ի միջոցով որոնման հնարավորություն: Ծրագիրը կարողանում է նաև հետևել արագությանն ու սահմանաչափն անցնելիս զգուշացնել: CoPilot-ը տեղեկացնում է նաև արագաչափ տեսախցիկների մասին:

Հավելվածը անվճար է, սակայն 12 ամիս անց պետք է ամսական վճարել $9.99 դոլար:

 

Google Maps (iOS, Android)

Սա երևի թե ամենահայտնի նավիգացիոն քարտեզ-հավելվածն է, որը հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչ երթուղիներով է հնարավոր հասնել կոնկրետ կետի: Կարելի է օգտվել նաև “Explore Nearby” ֆունկցիայից ու տեսնել մոտակա ժամանցի վայրերը, բենզալցակայանները և այլն:

Հավելվածը հնարավորորություն է տալիս նաև բեռնել անհրաժեշտ քարտեզները` օֆլայն օգտագործելու համար: Ճանապարհին այն ձայնային հրահանգներով հուշում է ճանապարհը: Կարելի է նաև ընտրած երթուղին պահպանել և դրանով կիսվել ընկերների հետ:

Հավելվածի թերություններից է այն, որ օֆլայն ժամանակ չի զգուշացնում արագաչափների մասին:

 

Komoot (iOS, Android)

Այս հավելվածն օգտակար է հատկապես արշավորդների ու հեծանվորդների համար, քանի որ տեղեկացնում է հեծանվուղիների և արշավելու հիմնական ճանապարհների մասին: Թույլ է տալիս օգտագործողներին կիսվել փորձով, նոր ճանապարհներ ավելացնել: Ունի ձայնային ծանուցման հնարավորություն,նախատեսված է հիմնականում օֆլայն օգտագործման համար:

Անվճար է, բայց ունի նաև վճարովի հավելյալ ֆունկցիաներ: