Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Dream-X

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի համակարգել մտքերն ու դրանց վիզուալ տեսք տալ: Կարող եք ստեղծել մեկ մեծ գաղափար ու հետագայում ավելացնել «ճյուղեր»` ընտրելով յուրաքանչյուրի գույնն ու չափսը:

 

Chain Breaker

Գինը` 0.99$ – անվճար

Օգնիր խաղի հերոսին ազատվել շղթաներին ու փրկել կախարդական կովին: Ձևաչափով այս խաղը նման է բոլորիս հայտնի Mario-ին, սակայն ավելի հետաքրքիր գրաֆիկական լուծումներ ունի:

 

Animal Farm Puzzle

Գինը` 3.99$ – անվճար

Միացիր խաղի հերոս Լիլիին և օգնիր նրան հավաքել կենդանիների նկարներով փազլներ: Նախատեսված է բարդության  մի քանի աստիճան: Փազլը հավաքելուն պես նկարը «կկենդանանա», և դու կկարողանաս խաղալ տվյալ նկարի կենդանու հետ:

 

Tunemark Radio

Գինը` 0.99$ – անվճար

Բոլոր ռադիոկայանները` մեկ հավելվածի մեջ: Հավելվածը հնարավորություն է տալիս տեսնել հեռարձակվող երգերի ու կատարողների անունները, ունի նաև զարթուցիչ, ինտեգրված է սոցցանցերին և այլն: