Twitter-ը հանեց իր գլխավոր սահմանափակումը

Twitter միկրոբլոգային սոցցանցը հանել է կարգավիճակների նիշերի սահմանափակումը. այսուհետ ծառայության 140 նիշի մեջ չեն մտնի մեդիաֆայլերը, այդ թվում` լուսանկարները, վիդեոները, GIF-ֆայլերն ու մեջբերումները: Չեն հաշվվի նաև գրառման մեջ “@”-ով նշված օգտագործողների անունները: Վերջին փոփոխությունը ուժի մեջ կմտի մոտ ժամանակներում:

Հիշեցնենք, որ Twitter-ն անցած ամռանը հանեց անձնական հաղորդագրությունների 140-նիշանոց սահմանափակումը:

Աղբյուրը` Twitter-ի մամուլի ծառայություն