Nike ընկերությունը պատրաստվում է իր «խելացի» սպրոտային կոշիկների թողարկմանը: Հիշեշնենք, որ դրանց կապիչները կարողանում են ինքնուրույն կապվել: Ընկերության PR-ղեկավար Հյադի Բերգետը հայտարարել է, որ HyperAdapt 1.0 մոդելը հնարավոր կլինի գնել արդեն նոյեմբերի 28-ին:
HyperAdapt 1.0 will be available in the U.S. at select Nike retail locations. Appointments to experience & purchase begin 11.28.16. pic.twitter.com/t3YVLa8Rsl
— Heidi Burgett (@heidiburgett) September 20, 2016
Խելացի կոշիկը փորձելու համար պետք է լրացնել օնլայն դիմումը, իսկ վաճառքն իրականացվելու է ընկերության որոշ խանութներում:
HyperAdapt 1.0-ի կապիչներն ավտոմատ կապվում են, երբ կոշիկը կրնկի մասում ճնշում է զգում: Դրանից հետո օգտագործողը կարող է կարգավորել ձգությունը` օգտվելով կոշիկի վրա տեղադրված կոճակներից: Կոշիկը հասանելի կլինի երեք գույներով:
Աղբյուրը` Engadget