Hasselblad ֆոտոտեխնիկայի շվեդական ընկերությունն իր 75-ամյակի առիթով ներկայացրել է V1D մոդուլային տեսախցիկի կոնցեպտ: Սարքը կունենա 75 ՄՊ սենսոր` կողմերի քառակուսային հարաբերակցությամբ:
V1D-ի առանձնահատկությունն այն է, որ սարքի մասերը կլինեն մոդուլային, այսինքն` դրանք հնարավոր կլինի ավելացնել կամ փոխել: Օրինակ` V1D-ին կարելի է ավելացնել էկրան կամ լրացուցիչ մարտկոց:
Առայժմ պարզ չէ` ընկերությունը վաճառքի կհանի վերոնշյալ մոդելը, թե ոչ:
Աղբյուրը` The Next Web