Ստեղծագործելու լավագույն հավելվածները

ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով ստեղծագործելու լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

Adobe Illustrator Draw (iOS, Android)

Այս հավելվածի միջոցով կկարողանաք վեկտորային ֆայլեր ստեղծել, մանրակրկիտ կերպով աշխատել դետալների վրա։ Ծրագիրը համատեղելի է Adobe Ink, Apple Pencil, Pencil by 53, Adonit և Wacom ստիլուսների հետ։ Ինտերֆեյսը շատ հարմարավետ է, նախատեսված է 2ԳԲ ամպային պահոց՝ կատարած աշխատանքները պահպանելու համար։

 

 

Autodesk SketchBook (iOS, Android)

Այս հավելվածի վերջին թարմացումն ունի մի շարք նորամուծություններ․ հնարավորություն է տալիս նկարել, գծանկարել։ Ծրագիրն անվճար է, սակայն ունի նաև վճարովի ֆունկցիաներ։ Անվճար տարբերակն ունի նկարելու համար նախատեսված 10 վրձիններ, վճարովի տարբերակը՝ 100-ից ավելի։

SketchBook-ի առավելություններից է այն, որ նախատեսված է fullscreen ռեժիմում աշխատելու հնարավորություն, ինչը տալիս է նոթատետրում մատիտով նկարելու զգացողություն։

 

Tayasui Sketches (iOS, Android)

Սա անվճար հավելված է, որն առաջարկում է վրձինների բազմազանություն, կա նաև հնարավորություն աշխատել պատրաստի լուսանկարների վրա։ Ծրագիրը համատեղելի է Apple-ի, Wacom-ի և Adonit ստիլուսների հետ։ Նախատեսված է նաև վճարովի Pro տարբերակ՝ լրացուցիչ հնարավորություններով։

 

Infinite Painter (iOS, Android)

Այս հավելվածի Android-տարբերակն անվճար է և ունի ավելի քան 80 վրձինների տեսականի, բազմաթիվ շերտեր միաժամանակ օգտագործելու ու սեփական վրձինները ստեղծելու հնարավորություն։ Միակ թերությունն այն է, որ հավելվածի iOS-տարբերակն արժե 5,99 դոլար։