Գողացվել են Yahoo-ի 500 միլիոն օգտագործողների տվյալներ

Yahoo ընկերությունը ընդունել է այն փաստը, որ հաքերները գողացել են ավելի քանի 500 մլն օգտագործողների աձնանակն տվյալներ։ Չարագործների ձեռքում են հայտնվել օգտատերերի փոստերի հասցեները, հեռախոսահամարները, ծննդյան տվյալները, ինչպես նաև գաղտնի հարցերն ու պատասխանները, որոնք օգտագործվում են էլ-փոստը վերականգնելու համար։

Yahoo-ից հավաստիացնում են, որ բանկային քարտերի տվյալներին արտահոսքը չի վերաբերում, իսկ հարձակումը տեղի է ունեցել դեռ 2014-ի վերջին։ Սակայն ընկերության մասնագետները խորհուրդ են տալիս անպայման փոխել գաղտնաբառերը։ Ըստ նրանց՝ հարձակման հետևում կանգնած է պետություններից մեկի ղեկավարությունը, որը հաքերներին պատվիրել է հափշտակել տվյալները։ Թե որ պետության մասին է խոսքը, չի հայտարարվում։

 

Հիշեցնենք, որ այժմ Yahoo-ն գտնվում է Verizon-ի կողմից գնման գործընթացում։

Աղբյուրը՝ CNET