Тesla ընկերությունը մշակել է ծրագրային ապահովում իր էլեկտրամեքենաների համար, որը հնարավորություն կտա գերտաքացման ժամանակ միացնել օդափոխման համակարգն ու սառեցնել մեքենայի սրահը:
Ընկերությունը նման լուծում է մշակել` հատկապես երեխաներին պաշտպանելու նպատակով: Ավտոմեքենայի սրահի գերտաքացման պատճառով ԱՄՆ-ում 2016-ի ընթացքում մահացել է 26 , իսկ 2015-ին` 25 ամերիկացի երեխա:
Tesla-ի նոր համակարգը հետևում է սրահում ջերմաստիճանին, և երբ այն անցնում է 40-ի սահմանը, միացնում է օդափոխիչը: