Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Schulte Table 

Գինը` 0.99$ – անվճար

Սա ուղեղը մարզող խաղ է, որը կկատարելագործի կարդալու արագությունը: Պետք է արագորեն հավաքել ցուցատախտակի վրա պատկերված թվերն ըստ աճման հերթականության: Կարող եք ինքերդ ընտրել ցուցատախտակի ու թվերի գույները, չափսերը: Հնարավորություն կա նաև ձեր արդյունքները համեմատել այլ խաղացողների հետ:

 

System Activity Monitor

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք հետևել ձեր սմարթֆոնի կամ պլանշետի մարտկոցին, իմանալ սարքում առկա ազատ տարածության,  վերաբերյալ, ծրագրերի օգտագործած օպերատիվ հիշողության մասին ինֆորմացիա ստանալ: Ամեն ինչ` մեկ տեղում:

Sago Mini Robot Party

Գինը` 2.99$ – անվճար

Ստեղծիր խմորեղեն պատրաստող քո սեփական ռոբոտը: Խաղը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար: Ռոբոտը մաս առ մաս կարելի է  ընտրել, այնուհետև պետք է պտտել ղեկը` ռոբոտին գործի դնելու համար:

 

 

Mighty Adventure

Գինը` 2.99$ – անվճար

Այս խաղում դուք հանդես կգաք չորս հերոսներից մեկը, ովքեր ճամփորդում են տարբեր գունավոր աշխարհներով և պետք է գտնեն չար գազանին, որն առևանգել է Մեծ Վարպետին:

 

Fishbox – Fishing Forecast. Best Spots and Times

Գինը` 4.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք հայտնաբերել աշխարհի լավագույն կետերը` ձկնորսություն անելու համար: Այն նաև կհուշի, թե որ օրերին դուրս գալ ձկնորսության` հաջող որս ունենալու համար: