ԱՄՆ-ի Մաունթին Վյու քաղաքում շրջող Google-ի մեքենաներից մեկը ենթարկվել է ավտովթարի, որն ամենալուրջն է այս մեքենաների փորձարկման պատմության մեջ:
Վթարված մեքենայի մոդելն է Lexus RX 450h: Ինչպես ասում են ականատեսները, Google-ի մեքենայի աջ կողմի մեջ է մխրճվել մեծ արագության տակ ընթացող բեռնատարը` վնասելով Lexus-ի դռները: Վթարի պահին բացվել են անվտանգության բարձիկները, այնպես որ ոչ ոք չի տուժել:
Ականատեսների խոսքով` պատահարի միակ մեղավորը բեռնատարի վարորդն էր: Նախկինում ևս տեղի են ունեցել պատահարներ Google-ի մեքենաների հետ, սակայն դրանց հետևանքով ռոբոմոբիլները միայն շատ թեթև վնասվածքներ են ստացել:
Աղբյուրը` 9to5 Google