ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Grocery List — Remember To Buy
Գինը` 1.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով ստեղծեք խելացի ցուցակներ, որոնք կօգնեն ժամանակին կատարել անհրաժեշտ գնումները: Անելիքների կարևորությունը կարող եք տարբերակել գույներով:
Flowing — Meditation and Mindfulness
Գինը` 2.99$ – անվճար
Այս հավելվածի օգնությամբ կկարողանաք թոթափել լարվածությունն ու սթրեսը: Flowing-ը եռաչափ հնչողությամբ երաժշտության միջոցով հանգստացնում է ուղեղը: Կա նաև քնելու թայմեր միացնելու հնարավորություն:
Գինը` 1.99$ – անվճար
Եթե սիրում եք ռետրո երգեր, ապա այս ռադիո-հավելվածը կտեղափոխի ձեզ անցյալ, որտեղ հնչում են 30, 40, 50-ականների երգերը:
Գինը` 0.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի մարզվել ու թայմեր սահմանել բոլոր վարժությունների համար:
Ruler — tape measure length 17ft
Գինը` 0.99$ – անվճար
Սա թվային սանտիմետրաժապավեն է, որը կօգնի չափել տարբեր օբյեկտների երկարությունը: Հեռախոսի էկրանը մոտեցրեք օբյեկտին ու մատով նշեք դրա երկու ծայրերն էկրանի վրա: Համատեղելի է Apple Watch խելացի ժամացույցի հետ: