Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կայացած Դիջիթեք էքսպո 2016 ցուցահանդեսին Festo Armenia ընկերությունը ներկայացրեց մի քանի լուծումներ, որոնք կարող են գործածվել արտադրության մեջ:
https://youtu.be/5WqffgSqxsU
Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը ittrend.am-ի հետ զրույցում պատմեց, որ վերոնշյալ սարքը պատրաստվել է ուսումնական մակետի հիման վրա`Festo գերմանական ընկերության մասերով: «Այս սարքը կարողանում է տարբերակել դետալների գույները և ըստ այդմ դրանք դասակարգել, սարքը կարող է պատրաստվել նաև ավելի մեծ չափերով և օգտագործվել արտադրության մեջ»,-ասաց Դավիթը:
Սարքը էներգախնայող ռեժիմով է աշխատում, հիմնականում էներգիա օգտագործում է կառավարման համար, իսկ գույները ճանաչում են սենսորները: Ընկերությունը նաև առաջարկում է համակարգեր, որոնց միջոցով հնարավոր է կազմակերպել վերոնշյալ համակարգերի աշխատանքը:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կազմակերպել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ պլատինե հովանավորն էր Ucom կապի միասնական օպերատորը: