Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը անցկացվող Դիջիթեք էքսպո 2016 ցուցահանդեսին ANEL-ը (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ) ներկայացնում էր իր ուսանողների պատրաստած բազմաթիվ լուծումներ, որոնցից մեկը սահմանապահ ռոբոտն էր:
https://youtu.be/GeXUQ2wtCB4
Ռոբոտը պատրաստած, ՀԱՊՀ կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող Արման Թումանյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ ռոբոտի խնդիրն է փոխարինել սահմանապահ զինվորներին, այն կարողանում է ավտոմատ կերպով գտնել թշնամուն ու հայտնաբերելու դեպքում կրակ արձակել, վերացնել թիրախը:
Ռոբոտը ճանաչում է օբյեկտները տեսախցիկի միջոցով: «Շուտով ջերմային տեսախցիկներ կտեղադրենք այս մոդելի վրա, որպեսզի այն կարողանա ճշգրտորեն ճանաչել` տեսադաշտում ծառը շարժվեց, թե մարդը»,- հետագա պլանների մասին պատմեց Արմանը:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կազմակերպել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: