ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Գինը` 0.99$ – անվճար
Սա RPG ժանրի խաղերի սիրահարների համար է: Ռետրո ոճի այս խաղը կառավարվում է մեկ կոճակի միջոցով, որը պետք է պտտել և ճիշտ ժամանակին կանգնեցնել: Պայքարեք 60 տարբեր թշնամիների դեմ, հաղթահարեք 50-ից ավելի փորձություններ:
Գինը` 3.99$ – անվճար
Այս հավելվածը նրանց համար է, ովքեր ուզում են լավ մարզավիճակում մնալ և կորցնել ավելորդ քաշը: Այն ունի 14 շաբաթանոց ծրագիր, անհրաժեշտ է միայն օրական 30 րոպե տրամադրել վազքին ու տարբեր վարժություններին:
Գինը` 0.99$ – անվճար
Սա պարզ, հեշտ օգտագործվող թայմեր է, օգտակար կլինի ցանկացած գործողության դեպքում, երբ կարիք կա հաշվելու ժամանակը:
Գինը` 0.99$ – անվճար
Հավելվածը նախատեսված է iOS 10 օպերացիոն համակարգն օգտագործողների համար, ունի բազմաթիվ զվարճային գունեղ սթիքերներ, որոնց թիվն անցնում է 500-ը: