Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Paper Spiral – Sketch and Go

Գինը` 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նկարել ու ստեղծագործել սիրող մարդկանց համար: Հավելվածից շատ հեշտ է օգտվելը, ունի 12 վրձիններ ու 12 ռետիններ, որոշ ժամանակ օգտագործելուց հետո այնպիսի զգացողություն է, ասես նկարում ես թղթի վրա:

 

Painting 101 – Anyone’s a Painter

Գինը` 3.99$ – անվճար

Այս հավելվածը ևս նախատեսված է ստեղծագործելու համար: Այն կարող է ցանկացած լուսանկար վերածել գծանկարի: Painting 101-ն ունի նաև խմբագրման տարբեր գործիքներ, էֆեկտներ:

 

Next – Numbers

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածն օգնում է զարգացնել տեսողական հիշողությունը, ուշադրության կենտրոնացումն ու արագությունը: Խաղում պետք է հնարավորինս արագ սեղմել ցուցատախտակի վրայի թվերի վրա` ըստ հերթականության:

 

Membot – Memorize and Learn Instantly

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածն օգնում է արագ հիշել ու սովորել, այն հնարավորություն է տալիս տարբեր քարտեր ստեղծել, որոնք ցուցադրվում են սահմանափակ ժամանակով և այդ ընթացքում անհրաժեշտ է մտապահել պատկերված բովանդակությունը:

 

Numbers and Counting

Գինը` 3.99$ – անվճար

Ուսուցողական հավելված է, սովորեցնում է հաշվել, ճանաչել թվերը, օգտակար կլինի հատկապես նախադպրոցական տարիքի երեխաներին: