Facebook-ին պատկանող Oculus VR ընկերությունը հայտարարել է, որ մշակում է նոր սերնդի VR-գլխակալ: Santa Cruz կոչվող սարքն ունի արտաքին տեսախցիկներ և աշխատում է ավտոնոմ` առանց համակարգչին ու սմարթֆոնին կցված լինելու անհրաժեշտության:
Նոր գլխակալը թույլ կտա շրջել վիրտուալ իրականության մեջ: Սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքով` սարքն ավելի մատչելի կլինի, քան Oculus Rift-ը:
Santa Cruz-ը շարժական է, թեթև, ետնամասում ունի փոքր համակարգիչ: Այն թույլ է տալիս քայլել սենյակում և այդպիսով առաջ շարժվել նաև վիրտուալ իրականության մեջ: Սարքն այժմ գտնվում է մշակման նախնական փուլում:
Աղբյուրը` The Verge