ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Գինը` 2.99$ – անվճար
Օգնիր արքայադստերը կառուցել կախարդական աշխարհը` հավաքելով փազլները: Խաղը կհետաքրքրի հատկապես նախադպրոցական տարիքի երեխաներին:
Week Cal Widget for iOS calendar
Գինը` 1.99$ – անվճար
Այս հավելվածը թույլ կտա առանց էկրանն unlock անելու տեսնել օրացույցում ծրագրած բոլոր իրադարձություններն ու անելիքները: Եթե Ձեր օրը շատ հագեցած է անցնում, ապա օգտվեք այս հավելվածից` ժամանակ խնայելու համար:
Գինը` 4.99$ – անվճար
Հավելվածը կօգնի հեծանվորդներին հետևել իրենց երթուղուն, օգտվել քարտեզից ու կիսվել ձեռքբերումներով: Այն նաև հաշվում է այրած կալորիաների քանակը, չափում անցած ճանապարհը, արագությունը և այլն:
Trigger Points — Guide & Reference
Գինը` 1.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով կկարողանաք գտնել ֆիզիկական ցավի աղբյուրը` օգտագործելով մարմնի վրա հատուկ կետերը: Հավելվածն ինֆորմացիա է պարունակում 80 մկանների ու 150 կետերի մասին:
Գինը` 1.99$ – անվճար
Այս հավելվածը նրանց համար է, ովքեր շատ են սիրում դիտել տարբեր սերիալներ: Ու դրանցից ոչ մեկը բաց չթողնելու համար կարող եք օգտվել այս հավելվածից, որը կհիշեցնի ցուցադրման ժամերը:
Գինը` 0.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով հնարավոր է շփվել ծրագրավորող ընկերների հետ: Այն սթիքերների փաթեթ է` ծրագրավորման թեմաներով:
Գինը` 1.99$ – անվճար
Սա փազլ խաղ է, որը կառուցված է «ին-յան» փիլիսոփայության հիման վրա: Էկրանը կիսված է երկու մասի, և խաղի իմաստը երկու հատվածները հավասարակշռելն է` ճիշտ տեղաշարժելով տարրերը: Խաղն ունի 100-ից ավելի մակարդակներ: